Սոթքի հանքը չի շահագործվում. աշխատողները մենակ են մնացել՝ ադրբեջանցիների դեմ, Հայաստանից որեւէ ներկայացուցիչ չկա

Որևէ արձագանք չկա ո՛չ կառավարությունից, ո՛չ մարզպետարանից, ո՛չ ոստիկանությունից, ո՛չ ՊՆ կորպուսի հրամանատարությունից

սոթք

Սոթքի հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ » ընկերությունը  հարկադիր պարապուրդի մեջ է, որովհետեւ Ադրբեջանի զինված ուժերը փակել են հանք տանող ճանապարհը, մտնելն ուղղակի անհնար է: Հանքը այսօրվանից չի շահագործվում:

NEWS.am–ի տեղեկություններով՝ այս պահին տեղում է գտնվում «Գեոպրոմայնինգի» ամբողջ ղեկավարությունը՝ անվտանգության հետ միասին: Փորձել են գնալ անգամ ադրբեջանցի գեներալի հետ հանդիպման, որը ասել է՝ այս է վիճակը՝ ուզեք, թե ոչ:

Հայաստանի պատկան մարմիններից որեւէ մեկը չկա, ընկերությունից փորձում են կապվել նրանց հետ, բայց որեւէ արձագանք չկա ո՛չ կառավարությունից, ո՛չ մարզպետարանից, ո՛չ ոստիկանությունից, ո՛չ ՊՆ կորպուսի հրամանատարությունից:

Այս պահին ընկերությունն իր աշխատակիցներով Ադրբեջանի զինված ուժերի դեմ կանգնած են ու Հայաստանից առհասարակ որեւէ ներկայացուցիչ չկա: