Պուտինը հատուկ ծառայությունների եւ ԶԼՄ-ների աշխատանքում ընդհանուր գծեր է գտել

Դուք զբաղվում եք տեղեկատվությամբ, հատուկ ծառայությունները ևս զբաղվում են տեղեկատվությամբ
p

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համեմատել է հատուկ ծառայությունների աշխատակիցների եւ լրագրողների մասնագիտությունները.  երկուսն էլ աշխատում են տեղեկատվության հետ: Նա այդ մասին ասել է մեծ մամուլի ասուլիսում:

Լրագրողներից մեկը օգտվել է խոսափողը այլ լրատվամիջոցի լրագրողին փոխանցման ընթացքում առաջացած դադարից եւ Անվտանգության ուժերի օրվա առթիվ շնորհավորել Պուտինին, որը երկար տարիներ աշխատել է ԿԳԲ համակարգում։

«Շնորհակալություն Ձեզ ևս»,- news.am-ի փոխանցմամբ՝ պատասխանել է նախագահը: - Մեզ մոտ հետախուզությունում, հակահետախուզությունում, տեղեկատվական աշխատանքում դարձյալ նույնն է։ Ըստ էության, դա նույն աշխատանքն է` տեղեկատվություն: Դուք զբաղվում եք տեղեկատվությամբ, հատուկ ծառայությունները ևս զբաղվում են տեղեկատվությամբ», - ավելացրել է Պուտինը: