Դուք ո՞ւմ դիմաց եք արդարանում՝ ՀՀ քաղաքացիների՞, թե՞ Ադրբեջանի իշխանությունների. Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ Տիրան Խաչատրյանին

Տիրան Խաչատրյանը հենց հիմա մեզ ասում է, որ մեր Բանակը ոչ մի կապ չունի Սոթքի հանքի հատվածում ՄԵՐ պետական սահմանի պաշտպանության հետ։ Ասում է, որ ինչ արել, սաղ ռուսներն են արել

1

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ Ազգային հերոս, ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը հենց հիմա մեզ ասում է, որ մեր Բանակը ոչ մի կապ չունի Սոթքի հանքի հատվածում ՄԵՐ պետական սահմանի պաշտպանության հետ։ Ասում է, որ ինչ արել, սաղ ռուսներն են արել։ Ասում է, որ հայկական կողմը խելոք, ականջները կախ ենթարկվել է ադրբեջանցիների պահանջին ու ճիշտ ժամանակին զորքը դուրս է բերել բոլոր այն տարածքներից, որոնք Ադրբեջանը իրենն է հռչակել։

Հիմա ինձ մոտ հարց է առաջանում՝ պարոն գեներալ-լեյտենանտ, էս պահին Դուք ո՞ւմ դիմաց եք արդարանում՝ ՀՀ քաղաքացիների՞, թե՞ Ադրբեջանի իշխանությունների։

Դուք ընդհանրապես մտածո՞ւմ եք, թե ինչ եք խոսում։ ՄՏԱԾՈ՞ՒՄ ԵՔ։

Արդար է։ Հասնում է մեզ էս սաղ։ Այ ոնց որ էս մարդկանց Ազգային հերոսի կոչում է տվել Նիկոլը, այ տենց էլ գետնին է հավասարեցնում նրանց պատիվը։ Լավ է անում։ Ճիշտ է անում։ Տենց էլ պետք է լիներ»: