Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ Զանգելանում 40 միլիարդ դոլարի ոսկու պաշարներ կան. արա մենք որպես ազգ ապրելու իրավունք չունենք

40 միլիարդով կարելի էր ստեղծել աշխարհի լավագույնը բանակը, անգամ ատոմային ռումբ ստեղծել։ Կամ մի քանի միլիարդ քեշ տալ Իլխամ Ալիևին, որը ձեռի հետ կճանաչեր Արցախի անկախությունը...

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է.

«Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ Զանգելանում 40 միլիարդ դոլարի ոսկու պաշարներ կան։ Արա, եթե այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա մենք որպես ազգ ապրելու իրավունք չունենք։

Այդքան տարի այդ տարածքները մեր հսկողության տակ էր ու մենք ի՞նչ ենք արել այդ ուղղությամբ։

40 միլիարդով կարելի էր ստեղծել աշխարհի լավագույնը բանակը, անգամ ատոմային ռումբ ստեղծել։ Կամ մի քանի միլիարդ քեշ տալ Իլխամ Ալիևին, որը ձեռի հետ կճանաչեր Արցախի անկախությունը...»