Պատրաստել եմ նամակ՝ ԵԽ գլխավոր քարտուղարին. Խնդրում եմ տեղեկացրեք ինձ բոլոր երեխեքի անուն ազգանունները, որոնք կան տեսանյութերի մեջ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գերի ընկած մեր հայրենակիցների մասով պատրաստել եմ նամակ՝ ուղղված ԵԽ գլխավոր քարտուղարին, ինչպես նաեւ ԱԴՐԲԵՋԱՆԻ հարցով ԵԽԽՎ զեկուցողներին։

Բաց աղբյուրներից ինձ հասանելի դարձած անունները կներառվեն նամակի մեջ։ Խնդրում եմ ինձ տեղեկացնել բոլոր երեխեքի անուն ազգանունները, որոնք կան տարատեսակ տեսանյութերի մեջ։

Սա լրացուցիչ լծակ է այս հարցում փորձելու որեւէ լուծում գտնելու։ 

Հ.Գ. ԵԽԽՎ աշխատելու ժամանակահատվածում ձեռք բերած անձնական շփումներս նկատի ունենալով՝ վաղը նաեւ կխոսեմ նրանցից ոմանց հետ»։