ԱՄՆ-ն B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներ է տեղափոխել Մերձավոր Արևելք

Նոյեմբերի 21-ին Հյուսիսային Դակոտա նահանգի Մայնոտ ավիաբազայից ԱՄՆ զինված ուժերի B-52H Stratofortress-ի անձնակազմը կարճաժամկետ հեռահար թռիչք է կատարել Մերձավոր Արևելք

1

ԱՄՆ-ն B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներ է տեղափոխել Մերձավոր Արևելք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության տարածած հաղորդագրությանը:

«Նոյեմբերի 21-ին Հյուսիսային Դակոտա նահանգի Մայնոտ ավիաբազայից ԱՄՆ զինված ուժերի B-52H Stratofortress-ի անձնակազմը կարճաժամկետ հեռահար թռիչք է կատարել Մերձավոր Արևելք` ագրեսիան զսպելու և ԱՄՆ գործընկերներին և դաշնակիցներին աջակցություն հայտնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վերջին անգամ ամերիկյան հեռահար ռմբակոծիչը ներկա է եղել Մերձավոր Արևելքում այս տարվա սկզբին: