Ու հենց սրա համար ենք ասում՝ Նիկոլ, գնա՛․ ԳՆԱ՜, քեզ նայել չի լինում... Լիլիթ Գալստյան

Նիկոլը ոչ միայն մեր պարտության և դավաճանության, այլև մեր նվաստացված պետականության խորհրդանիշն է

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Նայում եմ Նիկոլին. փլված ու ծուռվիզ, դժգույն ու դժբախտ դեմքով, խուլ ու վախվորած ձայնով փորձում է իրավիճակի տեր ռուսական պատվիրակությանը մի բան ասել:

Խեղճությունն ու պարտությունը կաթում են դեմքից, անգամ աթոռի մեջ ավելի քան փոքր է ու խեղճ: Պարտվածի ու նվաստացածի կնիքը դեմքին է, հազարների արյունն ու կորցրած հայրենիքի նզովքը՝ խղճին:

Ուրախ չեմ, ուրախ չենք, դառնացած եմ ու վիրավորված. այս պահին Նիկոլը ոչ միայն մեր պարտության և դավաճանության, այլև մեր նվաստացված պետականության խորհրդանիշն է:

Ու հենց սրա համար ենք ասում՝ նիկոլ գնա, գնա, որ գան մարդիկ, որոնք պարտվածի, դժբախտի ու նվաստացվածի ծանրություն չունենան իրենց ուսերին ու խղճին, մարդիկ, որոնք կարողանան փրկել մեր մնացորդացը:

ԳՆԱ՜, քեզ նայել չի լինում...»։