Ռուսաստանի ինքնաթիռները Ղարաբաղ կտեղափոխեն ռազմական ինժեներներին, տեխնիկա և սարքավորումներ

Մանրամասներ

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռները կտեղափոխեն ռազմական ինժեներներ, տեխնիկա եւ սարքավորում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությունների իրականացման գոտի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:

«Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը թռիչք է կատարել մերձմոսկովյան Չկալովսկի օդակայանից ՌԴ ԶՈՒ ինժեներների խմբեր, ինչպես նաեւ ինժեներական տեխնիկա եւ սարքավորումներ տեղափոխելու համար խաղապահ գործողության շրջաններում ընդհանուր օգտագործման ճանապարհներն ու սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները մաքրելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ինքնաթիռը Զվարթնոց օդանավակայան է տեղափոխել ռազմական ինժեներներին, բուլդոզեր եւ մեծ բեռնատար մեքենա, որն ունի բարձր անցանելիություն խաղաղապահ գործողությունների գոտի դիտակետերի համար սարքավորումներ տեղափոխելու համար: