Փաշինյանի համար բավականին բարդ է լինելու հունվարը, մարտի վերջը՝ շատ օրհասական․ Աստղագետ

Իսկ ի՞նչ կարելի է անել հիմա

1

Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանի Հանրապետությունը)  ղեկավարելու իմաստով: Իր մոտ մենք տեսնում ենք խստապահանջ Սատուրն մոլորակը, որը խորհրդանշում է պետության սահմանները, Սահմանադրությունը, սահմանադրական կարգի անսասանությունը ընկած և թույլ դիրքում Խեցգետին աստղակերպի 17 աստիճանում:  Նման դիտարկմամբ  է հանդես եկել աստղաբան Աննա Հախվերդյանը։

Կից ներկայացնում ենք աստղաբանի վերլուծությունն ամբողջությամբ.

«Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի դերը Հայաստանի երրորդ հանրապետության ողբերգական ճակատագրում

Սիրելի բարեկամներ այս օրերին ես բազմաթիվ հաղորդագրություններ, նամակներ և զանգեր եմ ստանում, որտեղ դուք իրավացիորեն ձեր մտահոգությունն եք հայտնում Հայաստանի հետագա ճակատագրի վերաբերյալ և խնդրում եք ինձ լուսաբանել ստեղծված իրավիճակը և նրանից դուրս գալու ուղիները:

Իսկապես բարդ դրություն է Հայաստանում, կարելի է ասել որ մենք ապրում ենք հետխորհրդային պատմության մեջ ամենախայտառակ պարտության և ձախողման մի շրջանում, որը թեև կանխատեսելի էր և կանխատեսվել է անցյալ և ներկա քաղաքական գործիչների ու տեսաբանների կողմից, սակայն իրական ապրումները, վախերն ու մտահոգությունները աղավաղում և կանգնեցնում են մեր ընթացիկ կյանքն ու ապագայի նկատմամբ ունեցած տեսլականը:

և, իհարկե, այս ողբերգական իրադարձությունների թատերաբեմում առանձնանում է մեր ներկայիս իշխանության ղեկին կանգնած գործիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը: Ինչպիսին է նրանց ներգործությունը Հայաստանի երրորդ հանրապետության ճակատագրի և ապագայի վրա:

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, ասեմ, որ իր աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում ՀՀ ղեկավարելու իմաստով: Այո իր մոտ մենք տեսնում ենք խստապահանջ Սատուրն մոլորակը ընկած և թույլ դիրքում Խեցգետին աստղակերպի 17 աստիճանում:

Սատուրն մոլորակը խորհրդանշում է պետության սահմանները, սահմանադրությունը, սահմանադրական կարգի անսասանությունը և բարձրագույն արդարության ու արդարադատության իրագործումը՝ մարմնավորելով ճակատագրական ուժերի ներգործությունը՝ բումերանգի օրենքը: Այս իմաստով պատահական չէ, որ Սատուրնը իր բարձրագույն զորության է հասնում և գահակալում է արդարադատության նշան Կշեռքում:

Ավելին` Նիկոլի հոգեհայր և ՀՀ առաջին նախագահի Լևոն Տեր-Պետրոսյանի աստղային քարտեզում նույնպես տեսնում ենք գահընկեց արված թույլ Սատուրն մոլորակին Խեցգետնի 6 աստիճանում: Այս երկու գործիչներն էլ փորձում էին լուծել Արցախի հիմնախնդիրը, սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, կայացնել դատական համակարգը և այլ պետական ինստիտուտներ: Եւ երկու դեպքում էլ առաջացրեցին էլ ավելի բարդ խնդիրներ, որոնք էլ ի վերջո բերեցին այս իրավիճակին և ՀՀ պետականության խարխլմանը:

Այո կան քաղաքական գործիչներ, որոնց վրա դրվում են ոչ միայն ներպետական, այլ աշխարհաքաղաքական մեծ խնդիրներ և միսիաներ:

Լևոն Տեր-Պետրոսյանը ամենաառաջնային միսիան և խնդիրը Սովետական թուլացած կայսրության փլուզումն արագացնելն էր: Իսկ որպես պատմական բոնուս ունեցանք անկախ Հայաստան և ազատագրված Արցախ: Լևոնի իշխանությունից հեռանալուց հետո՝ հազարամյակների սահմանագծին 1999 թվականին Ռուսաստանում իշխանության եկավ Վլադիմիր Պուտինը, որի առաքելությունը և պատմական ամենահիմնական միսիան Սովետական գերտերության վերականգնումն է:

Երբ 2018 թվականին թավշյա գունավոր հեղափոխության հետևանքով ՀՀ-ում իշխանության եկավ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգ Նիկոլ Փաշինյանը, բախվեցին երկու իրարամերժ ուժեր՝ Պուտինյան կենտրոնամետը և Լևոնական կենտրոնախույսը: Եւ ահա ունենք այն ինչ ունենք՝ ողբերգական իրավիճակ, կորցրած հողեր, փախստականներ և խայտառակ եռակողմ համաձայնագիր:

Իսկ Պուտինը իր ենթակաների հետ քննարկում է Արցախում ջեռուցում կազմակերպելու հարցը...Վլադիմիր Պուտինի աստղային քարտեզում այո խստապահանջ Սատուրնը իր բարձրության մեջ է գրավելով Կշեռքի 18 աստիճանը՝ գերճշգրիտ լարված քառակուսի կազմելով Փաշինյանի ընկած Սատուրնին:

Երբ Սատուրն մոլորակը թույլ է պետության ղեկավարի մոտ առհասարակ շատ դժվար է կազմակերպել և պահպանել իշխանությունը:

Եւ անգամ այնպիսի հզոր ղեկավարի ինչպիսին է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հաջողվում պահպանել իր դիրքը Սպիտակ տանը հենց այն պատճառով, որ իր աստղային քարտեզում Սատուրնը նույնպես գտնվում է Խեցգետնում:

Եւ առհասարակ կան բազմաթիվ ընդհանրություններ Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի հորոսկոպներում, որոնք պարզապես ապշեցնում են: Տեսնում ենք Ն Արեգակի և Լ հեղափոխական Ուրան մոլորակի միությունը թեթևամիտ Երկվորյակում, Լ նպատակային Վիշապի գլուխը միացած է Ն Սատուրնին Խեցգետնում, Ն ավերիչ Պլուտոնը միացած է Լ սև գաղափարախոսության մանիպուլյացիոն Նեպտունի և Սև Լուսնի հետ Կշեռքում: Երկուսն էլ ծնվել են խավարումների մոտակայքում ՝Լ ՝Խավարումների միջանցքում, Ն՝ Լուսնային խավարումից մի շաբաթ անց: Այս ամենը խոսում է այն մասին, որ երկու գործիչներն էլ սպասարկել ու իրականացրել են միևնույն արևմտյան ուժերի աշխարհաքաղաքական ծրագրերը:

Եւ այն է հատկանշական, որ այն ինչ չի հասցրել անել առաջինը իրագործել է Նիկոլ Փաշինյանը, որի մասին խոսում է նրա քարտեզի Սատուրն մոլորակի և ՀՀ քարտեզի ներընթաց Վիշապի պոչի միությունը, որոնց հանդիպումը կործանարար է երկու կողմերի թե Հայաստանի երրորդ հանրապետության և թե իր ղեկավար ՝ Նիկոլ Փաշինյանի համար:

 Ինչ վերաբերվում է ապագային, ապա բավականին բարդ է լինելու Փաշինյանի համար հունվարը, և շատ օրհասական մարտի վերջը:

Մյուս ֆիգուրը, որը մեզ շատ է հետաքրքրում հանրությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է: Նրա աստղային քարտեզում տեսնում ենք Սև Լուսինը Կույս աստղակերպում ՀՀ Մերկուրիի հետ միացած: Փաստացի սա այն խայտառակ ապատեղեկատվության մարմնավորումն է, որը հասարակությանը հրամցվում էր պատերազմի ժամանակ քառասուն օր շարունակ: Պատմությունից մենք գիտենք, այն սարսափելի պարտություն կրած երկրի մասին, որը ֆեյք նյուզը դարձրել էր պետական քաղաքականություն՝ դա Ֆաշիստական Գերմանիան էր:

Փաստորեն և նախագահը և վարչապետը միանգամայն համահունչ իրագործեցին միևնույն աշխարհաաղաքաան ուժերի շահերը ՀՀ պետականության և ռազմական ուժերի քայքայման գծով՝ ևս մեկ անգամ ապացուցելով այն պատմական օրինաչափությունը, որ ցանկացած հեղափոխություն ի վերջո հանգեցնում է մեծ արհավիրքների և պատերազմի:

Իսկ ինչ կարելի է անել հիմա, երբ արդեն ակնհայտ է, որ վտանգված է ՀՀ ամբողջականությունը, այս հարցը ինձ շատ են տալիս: Կարծում եմ այժմ ամենակարևորը մեր բանակի զինված ուժերի մարտունակության լիարժեք վերականգնում է և սա այն ամենակարևոր քայլն է, որ կարող է հասցնել անել ՀՀ իշխանությունը վաղահաս ագրեսիվ թուրքական սպառնալիքի առջև:

Այս տխուր պատմության մեջ ամենացավալին Շուշիի և Արցախի կորուստը չէ, ոչ, այլ այն, որ հայրենասեր հայի տեսակը, որը չկարողացան ոչնչացնել ոչ XX դարասկզբի արյունալի կոտորածները, ոչ Եղեռնը, ոչ անգամ ամենահզոր Սովետական քարոզչամեքենան, վերանում է ՀՀ անկախության ընդամենը երեսուն տարինեի ընթացքում, սա է ամենացավալին իմ համար:


Եղեք առողջ և համբերատար

Աստղաբան
Աննա Հախվերդյան