Եթե վարչապետի հետ հանդիպեր ՌԴ նախագահը կամ վարչապետը, այդ ժամանակ դրոշը կտեղադրվեր, բայց պաշտոնով ավելի ցածրի դեպքում չի տեղադրվում

Նիկոլ Փաշինյանի խոսնակի պարզաբաումը

Եթե վարչապետի հետ հանդիպեր ՌԴ նախագահը կամ վարչապետը, այդ ժամանակ նոր կտեղադրվեր, բայց պաշտոնով ավելի ցածրի դեպքում չի տեղադրվում: Այս մասին Armdaily.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Լավրով հանդիպման ընթացքում ՌԴ դրոշի բացակայությանը։

«Այստեղ արարողակարգային հարց ընդհանրապես չկա, ընդունող կողմի դրոշն է միայն լինում: Եթե վարչապետի հետ հանդիպեր ՌԴ նախագահը կամ վարչապետը, այդ ժամանակ նոր կտեղադրվեր, բայց պաշտոնով ավելի ցածրի դեպքում չի տեղադրվում»,- ասել է խոսնակը։

Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ «Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունն առաջիկա օրերին կայցելի Երևան և Բաքու»։

Հայտնի է նաև, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում ևս ժամանել է Երևան: Սպասվում է նաև ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Ալեքսանդր Նովակի և այլոց ժամանումը: