Երևանում Լավրովի հանդիպումների ժամանակ ռուսական դրոշի բացակայության թեման հասավ Ռուսաստանի ԱԳՆ

Հրապարակվել է նաև լուսանկար, որն արվել է 2019 թվականին Փաշինյանի ու Լավրովի հանդիպման ժամանակ, որտեղ ևս միայն հայկական դրոշն է

Հայաստանի նախագահի ու վարչաետի հետ հանդիպումների ժամանակ ՌԴ դրոշի բացակայությունը պայմանավորված է այդ երկրում արարողակարգային պրակտիկայով: Այս մասին գրված է ՌԴ ԱԳՆ տելեգրամյան էջում:

«Դրոշները շատ կարևոր են: Ավելի կարևոր է բանակցությունների բովանդակությունը: Կարևոր է նաև իմանալ հանդիպումների պատմությունն ու դրանց ձևակերպումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հրապարակվել է նաև լուսանկար, որն արվել է 2019 թվականին Փաշինյանի ու Լավրովի հանդիպման ժամանակ, որտեղ ևս միայն հայկական դրոշն է: