Ֆիզիկական անձինք և ԶԼՄ-ներն այլեւս կաշկանդված չեն հաղորդելու միայն պաշտոնական տեղեկատվություն

Ի գիտություն

Ֆիզիկական անձինք եւ ԶԼՄ-ներն այլեւս կաշկանդված չեն կառավարության որոշմամբ` հաղորդելու միայն պաշտոնական տեղեկատվություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Սահմանադրական դատարանը քիչ առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա կասեցրեց «Արտակարգ դրության իրավիճակի ռեժիմի մասին» ՀՀ կառավարության որոշման այն դրույթը, որով ֆիզիկական անձանց եւ ԶԼՄ-ներին արգելվում էր պաշտոնականից տարբերվող կարծիք հայտնել կամ տարածել` մինչեւ գործի ամբողջական քննության ավարտը: Սա թերեւս նշանակում է, որ այդ դրուկթը հակասահմանադրական կճանաչվի:

Ֆիզիկական անձինք եւ ԶԼՄ-ներն այլեւս կաշկանդված չեն կառավարության որոշմամբ` հաղորդելու միայն պաշտոնական տեղեկատվություն»,- գրել է նա։