Հայաստանը շարունակում է մնալ ՌԴ-ի ռազմավարական գործընկերն աշխարհում և տարածաշրջանում

Հաջորդ շաբաթ կհանդիպեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Հայաստանից լրագրողի հարցին, թե «ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»:

ՌԴ առաջնորդը հավաստիացրել է, որ հայ-ռուսական հարաբերություններում որևէ «փլուզում» տեղի չի ունեցել, Հայաստանը եղել և շարունակում է մնալ Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցն ու գործընկերն Անդրկովկասում:

«Ի՞նչ է նշանակում վերականգնել հարաբերությունները: Մեզ մոտ ոչինչ էլ չի փլուզվել: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է աշխարհում և տարածաշրջանում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկիր, վերականգնելու բան չկա, հարկավոր է զարգացնել այն, ինչ կա՝ նախորդ ղեկավարների ստեղծած բազայի հիման վրա», - ասել է Պուտինը՝ շեշտելով, որ հայ ժողովուրդը ռուս ժողովրդի պատմական դաշնակիցն է:

ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ հաջորդ շաբաթ հանդիպում կունենա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ