Ալեն Սիմոնյանը պատերազմի նախօրեին 215.000 ԱՄՆ դոլարով 3 հարկանի առանձնատուն է գնել Ջրվեժում. Mediaport. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Առանձնատունը Սիմոնյանը գրանցել է իր մոր՝ Մարինե Սերգեյի Հովհաննիսյանի անունով։ Պատերազմի ողջ ընթացքում այնտեղ ընթացել են նորոգման ինտենսիվ աշխատանքներ։
Live24.am-ը ներկայացնում է

զգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատերազմի նախօրեին 215.000 ԱՄՆ դոլարով 3 հարկանի առանձնատուն է գնել Ջրվեժի այգեգործական զանգվածի 2-րդ թաղամասում։ Այս մասին հայտնում են analiti.am-ը և Mediaport-ի տելեգրամյան էջը:

«Առանձնատունը Սիմոնյանը գրանցել է իր մոր՝ Մարինե Սերգեյի Հովհաննիսյանի անունով։ Պատերազմի ողջ ընթացքում այնտեղ ընթացել են նորոգման ինտենսիվ աշխատանքներ։

Հավելենք, որ առանձնատնից բացի, այս տարի Ալեն Սիմոնյանը 140 քմ մակերոսով բնակարան է ձեռք բերել Երևանի Եկմալյան 1/1 հասեցում գտնվող նորակառույցում, ինչպես նաև ավտոսրահից գնել է Range Rover մակնիշի նոր ավտոմեքենա։

Լրատվամիջոցներին խնդրում ենք պարզել՝ որտեղի՞ց Փաշինյանի թիմակցին այսքան կարողություն՝ այն էլ 1 տարում»: