Չեղարկել ռազմական դրությունը և քննարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը. ԲՀԿ-ն ու Լուսավոր Հայաստանը կդիմեն ԱԺ-ին

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՀՀ ԱԺ ԲՀ և ԼՀ խմբակցությունները կրկին դիմելու են ԱԺ-ին արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: Նիստի օրակարգը կրկին լինելու է նույնը՝ չեղարկել ռազմական դրությունը և քննարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը:

Սույն օրակարգով նախորդ բոլոր փորձերը ձախողվել են, քանի որ իմքայլական պատգամավորները չեն մասնակցել ԱԺ խորհրդի նիստին: