Կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, տոկունության և իմաստության վրա. Զոհրաբ Մնացականյանը գրառում է արել

Դժվար ժամանակներ են Հայաստանի համար. աշխարհաքաղաքականությունն իրենն անում է

ԱԳՆ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնը թողնելուց հետո, առաջին գրառումն է կատարել թվիթերյան իր միկրոբոլոգու:

Նա գրել է.

«Դժվար ժամանակներ են Հայաստանի համար: Աշխարհաքաղաքականությունն իրենն անում է:

Բռնակալներն և բարբարոսները այժմ աղմկում են: Բայց ես կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, տոկունության և իմաստության վրա:

Մենք միասին կբարձրանանք, կվերականգնվենք և կշարունակենք ապրել հպարտությամբ ու արժանապատվությամբ:

Աստված օրհնի #Հայաստանը #ArtsakhStrong»։