Խոսք լինել չի կարող Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին․ Ալիև

Բազմիցս ասել եմ, որ թույլ չենք տա, որ ադրբեջանական տարածքներում երկրորդ հայկական պետություն ստեղծվի. Ալիև
Live24.am-ը ներկայացնում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է որ «խոսք լինել չի կարող Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին»:

«Բազմիցս ասել եմ, որ թույլ չենք տա, որ ադրբեջանական տարածքներում երկրորդ հայկական պետություն ստեղծվի: Բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա լինել: Ասել եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Ասել եմ, որ եթե ոչ խաղաղ ճանապարհով, ապա ռազմական»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը, որի ելույթը հեռարձակվել է տեղի պետական հեռուստաալիքով:

Ադրբեջանցի ղեկավարը հավելել է, որ երկրի տարածքային ամբողջականությունն այժմ վերականգնվել է: «Կա ադրբեջանական բազմազգ պետություն: Բոլոր կրոնների ներկայացուցիչներն ապրում են նորմալ: Հայ ժողովուրդը նույնպես այդպես կապրի, մենք գործ չունենք հայ ժողովրդի հետ»,- հավելել է Ալիևը: