Իշխանությունը ոչ միայն «պադատավատներ» ու սիրուն կոստյումներ հագնել է, այլ պատասխանատվություն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արման Աբովյանը ելույթն ավարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելով

Այս ծանր օրերին ոմանք փորձում են ժողովրդի ցասումը ներկայացնել որպես աթոռակռիվ, նման բան չկա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ լիագումար նիստի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Չկա նման բան ու չի կարող լինել։ Մի գաղտնիք բացահայտեմ՝ իշխանությունը դա ոչ միայն «պադավատներ» է, քարտուղարուհիներ է, պարգեւավճարներ է, սիրուն-սիրուն կոստյումներ է, քաղցր խոսել է, այլ առաջին հերթին պատասխանատվություն է։ Ոչ մեկին հետաքրքիր չի, ար արդեն որերրորդ օրն է վարչապետն ու իշխանությունը  բացատրում են՝ ինչի համար եղավ էս ամեն ինչը։ Ստանձնե՞լ եք պատասխանատվություն՝ ստանձնել եք, պատասխանատավությունը նաեւ ենթադրում է հետեւանքներ, եւ եթե խուսափում եք հետեւանքներից, ուրեմն ո՞վ է աթոռակիռվ անում»,- նշեց պատգամավորը։

Արման Աբովյանը ելույթն ավարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելով։