Մոսկվան հաստատեց իր առաջնորդի կարգավիճակը տարածաշրջանում և պատժեց Ֆրանսիային ու ԱՄՆ-ին վատ աշխատանքի համար

Նա Անկարային թույլ չի տվել մասնակցել ոչ եռակողմ հայտարարության ստորագրմանը, ոչ էլ խաղաղապահ առաքելությանը

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդյունքում այն իրավիճակը, որում հայտնվել է Թուրքիան, չի կարելի շահեկան համարել: Այս մասին գրում է polit.info կայքը:

Թուրքական անօդաչու սարքերը, Մարկովի խոսքով, իսկապես մեծ դեր են խաղացել ռազմական հակամարտության մեջ, բայց դրանք հնարավոր էր գնել ցանկացած այլ երկրից:

«Կարծում եմ, որ Թուրքիան այդ անօդաչու սարքերը փոխանցել է գրեթե անվճար, և դա ոչ թե օրինակ է առ այն, որ Անկարան իր ազդեցության տակ պահում Բաքվին, այլ այն բանի, թե ինչպես է Ադրբեջանը օգտագործել Թուրքիային»,-բացատրել է Մարկովը:

Կարգավորման արդյունքում, որը ձեռք է բերվել Ռուսաստանի միջնորդությամբ, Թուրքիան, որը հավակնում էր մասնակցել խաղաղության գործընթացին, գրեթե ձեռնունայն է մնացել:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, քաղաքագետի խոսքով, «վատ աշխատանքի համար պատժել է Ֆրանսիային և ԱՄՆ-ին ՝ նրանց միանգամայն ձեռնունայն թողելով»: Իսկ Թուրքիային Մոսկվան հեռավորության վրա է պահում: Նա Անկարային թույլ չի տվել մասնակցել ոչ եռակողմ հայտարարության ստորագրմանը, ոչ էլ խաղաղապահ առաքելությանը:

«Հենց Ռուսաստանն է հանդիսացել այն ուժը, որը մշակել է համաձայնագիրն ու երկու երկրներին համոզել է ստորագրել այն: Բացի այդ, Մոսկվան հաստատել է իր առաջնորդի կարգավիճակը տարածաշրջանում և առհասարակ հետխորհրդային տարածքում»,-նշել է Մարկովը:

Քաղաքագետը հիշեցրել է նաև, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ մեկտեղ հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, սակայն չեն մասնակցում որևէ ընթացակարգի: