Թուրքիայի ափերի մոտ հայտնված նավից տարհանել են անձնակազմի

«Նատալյա» անունը կրող նավը նավարկում էր Կոմորյան կղզիների դրոշի ներքո
Հրապարակվել է Թուրքիայի ափերի մոտ ծանծաղուտում հայտնված նավից անձնակազմի տարհանման տեսանյութ

Թուրքիայի արտակարգ ծառայությունները փրկարարական գործողությունների արդյունքում կարողացել են բեռնատար նավից փրկել անձնակազմի 16 անդամներին: Փրկարարական գործողությունները շարունակվել են մի քանի ժամ: Անձնակազմը նավից դուրս է բերվել ճոպանի միջոցով:

Բեռնանավը Թուրքիայից ուղևորվում էր Ռուսաստան, սակայն վատ եղանակի պատճառով Ստամբուլի ափամերձ Շիլե շրջանի մոտ այն հայտնվել էր ծանծաղուտում:

«Նատալյա» անունը կրող նավը նավարկում էր Կոմորյան կղզիների դրոշի ներքո: