Ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում հրատապ ձեռնարկել միջոցներ դատավորների անվտանգությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ. Արսեն Բաբայան

Մանրամասներ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում հրատապ ձեռնարկել միջոցներ դատավորների անվտանգությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Միաժամանակ հորդորում եմ անմիջապես կանխել դատավորների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ակնհայտ սպառնալիքները և հանուն Հայաստանի պետական շահերի այդ սպառնացողին մեկուսացնել հասարակությունից:

Տղերք, դավաճանը փորձում է պատերազմը տեղափոխել Երևան...»,- գրել է Բաբայանը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։

Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

Հպարտ եմ ձեզանով»,- գրել է Փաշինյանը։