Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ

Մանրամասներ

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին արված եռակողմ հայտարարության գործնական իրականացմանն առնչվող հարցեր։ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը շեշտել է, որ հարկավոր է, որպեսզի Ադրբեջանին անցնող տարածքներում գտնվող քրիստոնեական սրբավայրերը, վանքերն ու եկեղեցիները պահպանվեն խնամքով եւ ապահովվեն բոլոր պայմանները, դրանց նորմալ գործունեության համար։ Իլհամ Ալիեւը հավաստիացրել է, որ ադրբեջանական կողմը կգործի հենց այդ կերպ։