Կիևյան կամրջի տակ հայտնաբերել է նոյեմբերի 10-ին ի նշան բողոքի ազգային ժողովի շենք մտած Գառնիկ Պետրոսյանի դին

SHAMSHYAN.com․ Մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, նոյեմբերի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։20-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի բնակիչ 27-ամյա Գառնիկ Պետրոսյանի դին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը նոյեմբերի 10-ին մի խումբ անձանց հետ ի նշան բողոքի ազգային ժողովի շենք մտնող քաղաքացիներից է եղել։

Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզ կլինի նախաքննության ընթացքում։