Պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի

Մանրամասներ

Դուք պետք է ճիշտ ընկալեք մեր քաղաքական խնդիրը. երբ որ սկսվել են անհաջողությունները ռազմաճակատում, քաղաքական խնդիրը, որ մենք ձեւակերպել ենք, բեկում մտցնել տրամաբանության մեջ եւ դրա համար արել ենք այն ամենը, ինչ հնարավոր է: Այս որոշումը կայացվել է այն  ժամանակ, երբ հասկացել ենք, որ անիմաստ է նման խնդիր ձեւակերպել:

Որն է այն կետը, որտեղ մենք դա արձանագրել ենք, այդ կետը Շուշիի անկումն է: Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի: Հիմա ես սա ասում եմ, ու հասկանում եմ, որ դավադրության... Ես օրինակ ասել եմ՝ ես չեմ կարող Շուշին հանձնել: Մենք չենք կարող դա անել, որովհետեւ Շուշին ունի առանձնահատուկ նշանակություն:

Ղարաբաղի հարցի բանակցային տեքստերում կան բազմաթիվ անորոշություններ, որտեղ պետք է մեկնաբանել այսպես կամ այնպես, բայց մի բան կա, որ եղել է որոշակի, դա 7 շրջանների վերադարձն է»։