Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահի հրավերով մեկնել է Փարիզ

Մակրոն-Փաշինյան բանակցությունները կմեկնարկեն սեպտեմբերի 14-ին
Մ-Փ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հրավերով, երկօրյա այցով այսօր՝ սեպտեմբերի 13-ին մեկնել է Փարիզ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Հայաստան է գալու Էմանյուել Մակրոնը՝ ֆրանսախոս մի շարք այլ երկրների առաջնորդների հետ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

Այսօր Հայաստանի վարչապետը Փարիզի կենտրոնում տեղադրված Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ կտեղադրի, ապա կհանդիպի հայ համայնքի ներկայացուցչների հետ։

Սեպտեմբերի 14-ին այցելության պաշտոնական մասն է, տեղի կունենան Մակրոն-Փաշինյան բանակցությունները, Հայաստանի ղեկավարը կայցելի նաև Փարիզի քաղաքապետարան: