«Ոչ մի թուրք խաղաղապահ Լեռնային Ղարաբաղ չի ուղարկվի»․ Լավրով

Մանրամասներ

Ոչ մի թուրք խաղաղապահ Լեռնային Ղարաբաղ չի ուղարկվի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է tass.ru-ն։

«Թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում մոնիթորինգային կենտրոնի տեղակայման վայրով»,-հայտնել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։