Կամ Նիկոլ Փաշինյանը մնում է և Արցախն ու Հայաստանը հաշված ժամերից վերջանում են, կամ հեռանում է՝ շանս տալով փրկվել․ Միհրան Հակոբյան

Սա միակ, կրկնում եմ՝ միակ շանսն է, որ Հայաստանը կարողանա Արցախի հարցում վիճակ շտկել: Միակ շանսն է: Ու դրա համար կան հաշված ժամեր:

Երկիրը կապիտուլացրած սրիկան՝ Նիկոլ Փաշինյանը, մինչև երկրային ու երկնային դատարանների առաջ կանգնելը ժամ առաջ պիտի հրաժարական տա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։

«Սա միակ, կրկնում եմ՝ միակ շանսն է, որ Հայաստանը կարողանա Արցախի հարցում վիճակ շտկել: Միակ շանսն է: Ու դրա համար կան հաշված ժամեր: Երկիր կապիտուլացրած սրիկայի՝ Նիկոլ Փաշինյանի չափ սրիկա և դավաճան է նա, ով կասի, թե մեր տղաների գլուխը կերած ու Ալիևի առաջ ծնկած սրիկայի՝ Նիկոլի հրաժարականով պարզապես իշխանության հարց է լուծվում: Կապիտուլյանտ սրիկան ավերակներ է թողել, որոնք ազգադավ սրիկաներից բացի ոչ մեկին, կրկնում եմ` ոչ մեկին պետք չեն:

Վիճակն այսպիսին է՝ կամ Նիկոլ Փաշինյանն իր դավաճանների խմբակով մնում է և Արցախն ու Հայաստանը հաշված ժամերից հետո վերջանում են՝ դարերով գլորվելով ամոթի ու ստորացման անդունդը, կամ Նիկոլ Փաշինյանը հեռանում է՝ շանս տալով Հայաստանին ու Արցախին փրկվել, գոնե թե փրկվել»,- գրել է նա: