Ժամերի ընթացքում պետք է լուծենք Փաշինյանի և իր խունտայի հեռացումը. ցուցարարները կառավարության մոտ են. ՈՒՂԻՂ

Ժամերի ընթացքում խորհրդարանը պարտավոր է գումար արտահերթ նիստ և հեռացնել վարչապետին

Արցախի հողերը հանձնելու դեմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության դեմ հանրահավաք քաղաքացիները քիչ առաջ Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի կառավարության շենք։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Մենք բոլորս միասին ժամերի ընթացքում պետք է լուծենք Նիկոլ Փաշինյանի և իր խունտայի հեռացումը։ Մենք պատերազմի ամբողջ ընթացքում ունեցել ենք ոչ թե գերագույն գլխավոր հրամանատար, այլ գերագույն գլխավոր խրտվիլակ։ Կոչեր էր անում, ու դրան զուգահեռ խոսում էր ծանր ու ցավոտ զիջումների մասին։ Կոչ էր անում կամավորների ջոկատ ձևավորել, երբ մենք ունեինք կանոնավոր բանակ։ Մենք չենք հանձնվում, վերակազմակերվում ենք ու պայքարում ենք մեր կորցրածը հետ բերելու համար։ Քանի որ վարչապետը փախած է, հայտնի չի, որ դեսպանատան պադվալում կամ բունկերում ա գտնվում, կառավարությունը մատնված է անգործության, երթով գնում ենք կառավարություն։ Ժամերի ընթացքում խորհրդարանը պարտավոր է գումար արտահերթ նիստ և հեռացնել վարչապետին»։