«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն Ազատության հրապարակում ընթացող «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ դիմելով ներկաներին՝ ասաց, որ ժողովրդին դավաճանել են։
«Մեր թիկունքի հետևում բանակցել են, մեզանից ծածուկ բանակցել են, ստորագրել ու փախել պախկվել են, դուխովները վախկոտ են, համարձակություն չունեցան գան ասելու, որ ստորագրում են։ Արա, ի՞նչ եք ստորագրում, ո՞ւմ դեմ եք ստորագրում, Արցախում հազարավոր տղերք կռվեցին, ամեն միլիմետրի համար կռիվ տվեցին, դու ի՞նչ ես ստորագրում, ո՞ւմ անունից ես ստորագրում, ո՞ւմ ես տեղեկացրել, որ ստորագրում ես, արա, քեզ ո՞վ է թողել, որ ստորագրել ես։ Քեզ ո՞վ է մանդատ տվել, որ դու կապիտուլյացիա ստորագրես հաղթած հայ ժողովրդի անունից»,- նշեց Արթուր Ղազինյանը։
Նա նաև հայտարարեց, որ Ազատության հրապարակում իրենց միանում են մարդիկ տարբեր տեղերից, Հայաստանի բոլոր մարզերից, քաղաքներից։
«Ժողովուրդ ջան, սաղիս սիրտը ցավում է, բոլորս ողբում ենք, բոլորիս մոտ ցասում կա, մենք ազատագրած հող չունենք տալու։ Ժողովուրդ, թշնամին հասել է Սյունիք, աչքը տնկել է Սյունիքի վրա։ Էս ստոր արարածներն առանց մեզ բառ ասելու, առանց խոսելու, լավ գիտեին, բառ խոսելու, այն չէին ավարտելու, ուղղակի չէին հասցնի ավարտել, գրիչը ձեռքից կվերցնեին ու հիմա ասել էի՝ ինչ կանեին։ Դու ի՞նչ ես ստորագրում, դու ի՞նչ ես, որ նման բան ստորագրես։ Ժողովուրդ, չկասկածեք, վայրկյան անգամ չկասկածեք, մինչև վերջ, միահամուռ մինչև վերջ պայքարելու ենք, որպեսզի մեր Արցախը լինի ազատ, միասնական։ Մենք գնալու ենք Գանձասար, Դադիվանք, մոմ ենք վառելու Ղազանչեցոց եկեղեցում»:
Հավաքվածները ելույթ ունեցողի խոսքն անընդատ ընդհատում էին և վանկարկում՝ «Նիկոլ, դավաճան»։
0Comments