Նիկոլ Փաշինյան, հային հայի դեմ չհանես, ԳՆԱ ԷԼԻ, ԱԽՊՈՐ ՊԵՍ . Ռուբեն Մխիթարյան

Մանրամասներ

Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հղել, տեսանյութում նշում է, որ իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ ճակատագրական  որոշումների ժամանակ, ներառյալ Արցախի հարցը, մարդկանց հավաքելու է հրապարակում և ներկայացնելու խնդիրը, սակայն, Մխիթարյանի խոսքով, իրականում գիշերը թաքուն, աղետալի և խայտառակ փաստաթուղթը ստորագրել է և հիմա  շարունակում է խաբել բոլորին:

«Նշում ես, որ 25 տարիների ընթացքում բոլոր փաստաթղթերում այդ 7 շրջանների մասին կետեր են եղել, Շուշին հանձելու մասի՞ն էլ է եղել, որ Արցախից մի փոքր հատված է մնալու, կամ որ Հայստանի միջով ճանապարհ է գնալու Նախիջևան, դա էլ է՞ եղել փաստաթղթում»,- նշում է նա:

Ռուբեն Մխիթարյանի խոսքով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի տեսաուղեձից պարզ է դառնում, որ  պատերազմի սկսվելուց 40-45 օր իրականությունը չի ներկայացվել, կեղծ իրականություն է  ստեղծվել հասարակության մոտ:

«Դու մեզ  խայտառակել ես, դու բաժանեցիր մեզ հազար մասի, հիմա հանկարծ չփորձեց ժողովրդին հանել իրար դեմ, չփորձես քո ապաշնորհ դիվանագիտության պատճառով մեղքը գցել բանակի վիզը, զինվորն ու սպան քո դավերի հետ կապ չունեն, իրենք առավելագույնն են արել: Այս պատերազմի ընթացքում հազարավոր հայերի արյուն է թափվել. պատերազմը չտեղափոխես Հայաստանի փողոցներ, հային հայի դեմ չհանես հայը հայի արյուն Հայաստանում չի թափելու: Հեռացիր, եթե մեջդ մի փոքր հայ մնացել է, հանգիստ թող գնա»,- նշեց նա: