«Առաջիկայում կհրապարակվի ԼՂ-ի վերաբերյալ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի բուն հայտարարությունը, որը կտարածվի միջազգային հարթակներում». Զախարովա

Մանրամասներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին մոտ ժամանակներում կհրապարակվի և կտարածվի նաև միջազգային հարթակներում։

Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Эхо Москвы ռադիոկայանի հետ զրույցում։

«Տեսել եմ, որ համացանցում արդեն տարածվում են տեքստերը։ Դրանք մոտ են իրականությանը, սակայն դրանց լիարժեք իսկությունը ես չեմ կարող հաստատել։ Առաջիկայում բուն հայտարարությունը կհրապարակվի։ Հհրապարակի և կտարածվի միջազգային հարթակներում», - ասել է Զախարովան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ քննարկում էր ունեցել, ինչը պաշտոնապես հաստատել է ՌԴ արտգործնախարարությունը։