Ճակատային գծի ամբողջ երկայնքով թշնամին հրթիռահրետանային հարվածներ է հասցնում, զանգվածաբար կիրառելով հարվածային ԱԹՍ-ներ

ՊՆ խոսնակ․ Մանրամասներ

Ճակատային գծի ամբողջ երկայնքով թշնամական ուժերը կիրառում են հրետանի՝ նախապատրաստելով գրոհ զարգացնել Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում հակառակորդը հասցնում է հրթիռահրետանային հարվածներ եւ  զանգվածաբար կիրառում հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները եւ անգամ քաղաքացիական մարդատար ավտոմքենաները: Ճակատային գծի ամբողջ երկայնքով թշնամական ուժերը կիրառում են հրետանի՝ նախապատրաստելով գրոհ զարգացնել Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով:

ՊԲ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրավիճակին՝ համապատասխան քայլեր ձեռնարկելով իրադրության հետագա զարգացումը վերահսկողության տակ պահելու համար»,- գրել է նա։