Թուրքիան չի բավարարվի Ղարաբաղով․ հաջորդ նպատակը կարող է լինել Ղրիմը

Մանրամասներ

Թուրքիայի գործողությունները դուրս են ԼՂՀ-ի և Անդրկովկասի սահմաններից. ադրբեջանական զորքերի հարձակումները թուրքերի համար լայն հնարավորություններ են ստեղծում իրենց ազդեցության ոլորտն ընդլայնելու համար՝ սպառնալիքներ ստեղծելով անմիջապես Ռուսաստանի համար։ Այս մասին հայտնել է ԴԺՀ պաշտպանության նախկին նախարար Իգոր Ստրելկովը, գրում է topcor.ru-ն։

«Թուրքիան մտնում է Անդրկովկաս և այնտեղից չի հեռանա։ Եթե հաղթեն Անդրկովկասում, թուրքերը իրենց առջև կդնեն հերթական խնդիրները, իսկ նրանք արդեն փաստացի չեն թաքցնում դրանք»,- հայտարարել Է ԴԺՀ պաշտպանության նախկին նախարարը:

Նրա խոսքով՝ Թուրքիան չի բավարարվի Լեռնային Ղարաբաղով, և Անկարայի հաջորդ նպատակը կարող է լինել Ղրիմը: Եթե ավելի վաղ Էրդողանի կուսակցության պատգամավորները ակնարկում էին, որ Ղրիմը պետք է թուրքերինը լինի, ապա այժմ նման հռետորաբանություն ունի նաև երկրի նախագահը։

«Էրդողանն արդեն խոսել է այն անարդար պայմանագրերի մասին, որոնց պատճառով «Ռուսաստանը Թուրքիայից խլել է Ղրիմը»»,- ընդգծել է փորձագետը:

Ստրելկովը նշել է, որ այդ կապակցությամբ կարևոր նշանակություն ունի Ուկրաինայի տարածքում թուրքական հարվածային դրոնների արտադրության վերաբերյալ Անկարայի և Կիևի միջև համաձայնությունը։