Պեսկով․ Ավելացնելու ոչինչ չունեմ․ Ղարաբաղի հարցը շոշափվել է

Մանրամասներ

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը քննարկել են Ղարաբաղյան թեման։

Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այն լուրերը, թե շաբաթ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Ղարաբաղյան հարցով ռուս-թուրքական աշխատանքային խումբ ստեղծելու մասին հարցը։

«Շաբաթ օրը մենք արդեն հայտարարել ենք այն թեմաները, որոնք քննարկվել են նախագահներ Պուտինի եւ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում։ Ավելացնելու ոչինչ չունեմ։ Ղարաբաղի հարցը շոշափվել է»,- ասել է Պեսկովը։