Երբ Ադրբեջանը կարող է դիտարկել ռազմական օգնության խնդրանքով Թուրքիային դիմելը

Մանրամասներ

Ադրբեջանը կարող է դիտարկել ռազմական օգնության խնդրանքով Թուրքիային դիմելը միայն այն ժամանակ, երբ Ադրբեջան պետության գոյությունը վտանգված լինի արտաքին սպառնալիքով։

«Ես կարծում եմ, որ այն ինչ տեղի է ունենում հիմա, կշարունակվի նույն կերպ, եւ Թուրքիային ռազմական օգնության խնդրանքով դիմելու հարկ չկա։ Սակայն շատ տարիներ առաջ, մենք Թուրքիայի հետ նաեւ ռազմական օգնության պայմանագիր ենք կնքել։ Այսինքն մենք ունենք Թուրքիայի հետ ֆորմատ, իրավաբանական բազա ռազմական օգնություն խնդրելու համար այնպես, ինչպես ունի Հայաստանն Ռուսաստանի հետ։

Եթե Ադրբեջանը բախվի ռազմական ագրեսիայի հետ եւ տեսնի անհրաժեշտություն ռազմական օգնություն խնդրելու, ապա մենք այդ տարբերակը կդիտարկենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը բրիտանական BBC-ին տված հարցազրույցի ընթացքում։