ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակով երկրի փոխնախագահ կդառնա Քամալա Հարիսը, որը երկրի պատմության մեջ կլինի առաջին կինը այդ պաշտոնում:
Այս մասին գրում է BBC News-ը՝ հիշեցնելով, որ դեռ մեկ տարի առաջ Հարիսն ինքը նախագահական մրցապայքարին միանալու մտադրություն ուներ, սակայն իրադրությունը փոխվեց այս ամիսների ընթացքում:
Կալիֆոռնիացի սենատոր Հարիսը 2019-ի հունիսին դեռ մի շարք փայլուն դեբատներից հետո առաջ էր անցել դեմոկրատների ցուցակում: Տարեվերջին, այնուամենայնիվ, նրա նախընտրական քարոզարշավն ավարտվեց:
Այժմ 55-ամյա գործիչը Բայդենի հետ միասին կղեկավարի երկիրը: Նա կդառնա նաև երկրի առաջին ասիական ծագումով փոխնախագահը:
0Comments