Եվրամիությունը սանկցիաներ է սահմանել ընդդեմ Լուկաշենկոյի եւ 14 բարձրաստիճան պաշտոնյաների

Մանրամասներ

Եվրամիությունը սանկցիաներ է սահմանել ընդդեմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Բելառուսի 14 բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ նաեւ Պետանվտանգության կոմիտեի ղեկավար Իվան Տերտելը, ՍԴ նախագահ Պյոտր Միկլաշեւիչը։

Այս մասին տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական պարբերականից։ «Սեւ ցուցակում» են նախագահի խոսնակը, Լուկաշենկոյի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, Քննչական կոմիտեի ղեկավարը, ուժային մարմինների եւ ՆԳ նախարարության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Բելառուսում սանկցիաների տակ է 59 մարդ։

Արգելվում է նրանց մուտքը ԵՄ, սառեցվում է նրանց ակտիվները ԵՄ-ում, եթե նման ակտիվներ լինեն։

Բացի այդ, իրավաբանական եւ ֆիզիկական անձինք ԵՄ-ում չեն կարողանա որեւէ կերպ գործ անել նրանց հետ։