Կրեմլը մեկնաբանել է Պուտինի հավանական հրաժարականի մասին բրիտանական աղբյուրի հրապարակումը

Մանրամասներ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 6-ին հերքել է բրիտանական The Sun տաբլոիդի հրապարակումը, որըՌԴ ղեկավարի` առողջական խնդիրների պատճառով հրաժարականի մասին հրապարակում էր տարածել: Պեսկովը հավաստիացրել է, որ Պուտինը չունի ո՛չ նման մտադրություն, ոչ էլ որևէ առողջական խնդիր, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ոչ»,- ասել է Պուտինի խոսնակը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագահը պատրաստվում է հրաժարական տալ:

«Առողջությունը (Պուտինի) հիասքանչ է»,-ավելացրել է Պեսկովը:

Ընդհանուր առմամբ, խոսելով բրիտանական հոդվածի մասին, Պեսկովն ասել է, որ «առանձնապես մեկնաբանելու բան չկա»:

«Կատարկյալ անհեթեթություն է, նրա մոտ ամեն ինչ լավ է»,-եզրափակել է իր խոսքը Պեսկովը: