Ալեն Սիմոնյանը Մոսկվա է գործուղվել

Մանրամասներ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին Մոսկվա գործուղելու մասին ԱԺ նախագահի որոշումը ժամեր առաջ հրապարակվեց ԱԺ կայքում։

«Աշխատանքային այցով  2020 թվականի նոյեմբերի 5-11-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին»,- տեղեկանում ենք գործուղման մասին ԱԺ նախագահի կարգադրությունից։