Մակրոնն ու Թրյուդոն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Մանրամասներ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, երկուստեք ընդգծվել է հակամարտության խաղաղ և դիվանագիտական կարգավորման կարևորությունը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Կանադայի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը:

«Կանադային վարչապետ Թրյուդոն իր համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչական ակտերի ու բռնության դեպքերի կապակցությամբ: Երկրների ղեկավարները համաձայնել են արտահայտվելու ազատության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ինչպես նաև հավատարմություն հայտնել ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարին»,- ասված է տարածված հաղորդագրությունում: