Խոշոր վթարի հետևանքով Բաղրամյան պողոտան փակ է. կա զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ականատեսները պատմեցին,որ նախնական տվյալներով մեկ կին մահացել է

Բաղրամյան պողոտայի վերջնամասում երեք մեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել։

Նախնական տվյալներով կա զոհ։ Tert.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է,որ Բաղրամյան֊Ավետիսյան հատվածում են գտնվում շտապօգնության երեք բրիգադ, փրկարար ծառայության երկու մեքենա և ոստիկանության բազմաթիվ մեքենաներ։

Բաղրամյան պողոտայի՝ Օրբելի խաչմերուկից մինչև Կասյան ընկած հատվածը փակ է։

Ականատեսները պատմեցին,որ նախնական տվյալներով մեկ կին մահացել է։

Տեղում աշխատող կառույցների ներկայացուցիչները տվյալներ չեն հայտնում։

Մանրամասները՝ քիչ անց։

Տեսանյութը՝ tert.am-ի