Ալիևը Լավրովից չեզոքություն է պահանջել

Մանրամասներ

Իսպանական EFE գործակալության հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձելել է  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից մոտ երկու հազար վարձկան է կռվում։

«Եթե անկեղծ խոսենք, ցավում եմ, որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոք լինեն, գործեն ԵԱՀԿ-ի կողմից իրենց տրված մանդատի հիման վրա, օգտվում են հաստատում չգտած այդ տեղեկատվությունից և ասեկոսեներից»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

«Ավելի քան մեկ ամսվա ընթացքում մեզ ոչ մի ապացույց, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի փաստարկ չի տրամադրվել։ Միայն հայտարարություններ։ Ուրեմն ինչու նրանք այն ժամանակ չեն տեսնում հայկական կողմում տեղի ունեցածը, քանի վարձկաններ են կռվում նրանց կողմից։ Ինչու մեզ մեղադրող Ռուսաստանը, Ֆրանսիան այդ մասին ոչինչ չեն ասել»,- ասել է նա։