Թուրքական լիրան շարունակում է անկումը

Թուրքիայում մտավախություններ կան, որ եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում ընտրվի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, ապա հավանական է, որ լիրան կշարունակի արժեզրկվել

Նոյեմբերի 4-ի առավոտյան թուրքական լիրան զարգացող երկրների այլ արժույթների հետ թուլացել է, քանի որ ներդրողները մտահոգված են ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների վերաբերյալ հնարավոր դատական վիճաբանությամբ, Ahval տեղեկատվական-վերլուծական պորտալին հղումով գրում է eadaily.com-ը։

Թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ կրկին 1,3 տոկոսով անկում է գրանցել՝ հասնելով ռեկորդային ցածր ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 8,5 ցուցանիշի:

Թուրքիայում մտավախություններ կան, որ եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում ընտրվի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, ապա հավանական է, որ լիրան կշարունակի արժեզրկվել։