Կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել հայերի և ադրբեջանցիների միջև հնարավոր բախումները կանխելու համար. Լավրով

Ռուսաստանի՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական միջնորդի, խնդիրն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին դուրս գալ հակամարտող փուլից և գտնել սրված հակասությունների խաղաղ միջոց

Ռուսաստանում կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով հայերի և ադրբեջանցիների միջև հնարավոր բախումները կանխելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Փոխանցում է Ռիա Նովոստին։

«Իհարկե, ռուսական իշխանությունները կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել ռուսական տարածքում ադրբեջանական եւ հայկական ծագմամբ մեր քաղաքացիների միջեւ բախումները կանխելու համար», - հայտարարել Է Լավրովը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

Նախարարը նշել է, որ Ռուսաստանի՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական միջնորդի, խնդիրն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին դուրս գալ հակամարտող փուլից և գտնել սրված հակասությունների խաղաղ միջոց: