Հրաձգություն Վիեննայի կենտրոնում՝ սինագոգի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոսքը մի քանի հանցագործների մասին է

Յոթ մարդ հնարավոր է սպանված լինի Վիեննայի կենտրոնում սինագոգի մոտ հրաձգության հետեւանքով, հայտնում է OE24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակվողներից մեկը սպանվել է: Խոսքը մի քանի հանցագործների մասին է:

Ընդհանուր առմամբ սինագոգի հարակից փողոցում արձակվել է մոտ 50 կրակոց, կրակոցները լսվել են նաեւ բարում: Հաղորդվում է, որ հրաձգությունը արձակվել է գնդացիրից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավստրիայի ՆԳՆ-ը չի բացառում Վիեննայի սինագոգի մոտ ահաբեկչության կամ անկանոն հրաձգության վարկածը: Նախնական տվյալներով՝ հարձակվողներից մեկը ոչնչացվել է, երկրորդը փախուստի մեջ է, հայտնում է ՏԱՍՍ-ը: