Ցուցարարները շրջափակել են ՀՀ֊ում ՄԱԿ֊ի գրասենյակի մուտքերն ու ելքերը. ուղիղ

Մանրամասներ

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։ Նրանք պահանջում են չլինել կույր ու համարժեք արձագանք գալ Արցախում թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմին, զսպել Արցախի դեմ ագրեսիան։

Ակցիայի մասնակիցներին ՄԱԿ-ի գրասենյակից տեղեկացրին, որ գրասենյակում աշխատակիցներ չկան, միայն տեխնիկական աշխատակիցներն են և մաքրուհիները:

Ակցիայի մասնակիցները որոշեցին փակել ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը, մինչև գրասենյակի ղեկավարը՝ Շամբի Շարփը, չհանդիպի իրենց հետ:

«Չենք գնալու, մինչև նրանք դուրս գան, փակելու ենք բոլոր մուտքերը, որ գրասենյակից ոչ մեկը դուրս չգա: Պատրաստ ենք օրերով այստեղ նստել, որովհետև զինվորը օրերով չի քնում, մենք թիկունքի մարտիկներն ենք և կմնանք այստեղ, մինչև մեզ չհանդիպեն և չլսեն»: