«Սրա բացահայտումը չի կարող անհետեւանք մնալ». Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի դեմ կռվող ահաբեկիչների մասին

Մանրամասներ

Հիմա արդեն առկա են ամբողջական եւ համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան եւ ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի դեմ կռվող սիրիացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությանը։

«Հիմա արդեն առկա են ամբողջական եւ համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան եւ ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ:

Սա միջազգային հանցավոր ցանց է եւ սրա բացահայտումը չի կարող անհետեւանք մնալ: Առաջիկայում կլինեն նոր վկայություններ»,- գրել է վարչապետը։

Նշեք, որ  ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հրապարակել էր տեսանյութ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից։

Նա կասկածվում է ՀՀ ՔՕ 389-րդ հոդվածի (միջազգային ահաբեկչության), 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու) եւ 395-րդ հոդվածի 3-րդ մասով (զինված ընդհանրումներն կամ ռազմական գործողություններին վարձկանի մասնակցություն)։

Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը ձերբակալված է։