ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ժնեւում կհանդիպեն վաղը՝ հոկտեմբերի երեսունին։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Զախարովան տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահը մշտական կապի մեջ է ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։
Բացի այդ, տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց, իսկ ՌԴ ԱԳ նախարարն էլ շփումներ է ունեցել իր ֆրանսիացի եւ թուրք գործընկերների հետ։
«Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող մարտական գործողություններով, Մերձավոր Արևելքից վարձկանների ներգրավվածության ընդլայնմամբ»,- ասել է Զախարովան, հավելելով որ այս հակամարտությունը լուծելի է միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո։
Նա նաեւ հիշեցրել է, որ կողմերը հոկտեմբերի 26-ին վերահաստատել են հրադադարի համաձայնությունը, սակայն այն ևս հաջողությամբ չպսակվեց:
0Comments