Հենց նոր տեղեկություն ստացվեց Ստեփանակերտի բնակավայրերին հասցված նոր հարվածների մասին. Արցախի նախագահ

Այսօր Ադրբեջանը ծանր հրթիռներով հարվածներ հասցրեց Ստեփանակերտի բնակավայրերին, այդ թվում՝ բժշկական կենտրոնին, ծննդատանն ու մանկական հիվանդանոցին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Twitter-ի իր էջում գրել է.

«Այսօր Ադրբեջանը ծանր հրթիռներով հարվածներ հասցրեց Ստեփանակերտի բնակավայրերին, այդ թվում՝ բժշկական կենտրոնին, ծննդատանն ու մանկական հիվանդանոցին:
Հենց նոր տեղեկություն ստացվեց Ստեփանակերտի բնակավայրերին հասցված նոր հարվածների և նոր վնասների մասին: Սա մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին»: