Խմբակցությունը որոշում է կայացրել այս քառօրյայի ընթացքում կառավարությունը լրացուցիչ չծանրաբեռնել. Մակունց

Այսօր կառավարության հետ հարցուպատասխան պետք է լիներ, ինչը չի լինի, քանի որ քվորում չկա
մակունց

Ազգային ժողովի նիստը, դեռ չսկսած, ընդմիջվեց քվորումի բացակայության պատճառով:

«Տիկին փոխխոսնակ, հիմա կա՞ «Իմ քայլում» նման որոշում, որ չգան, քվորում չլինի ու այսօր հարցուպատասխան չլինի»,-նիստի մեկնարկեին, դիմելով փոխխոսնալ Լենա Նազարյանին, հարցերեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Եթե նման որոշում կա, ասեք իմանանք: Բայց ես կարծում եմ, որ ռազմական դրությունից զատ կան հարցեր, որոնք գաղտնիք չեն պարունակում: Օրինակ՝ կորոնավիրուս և այլն: Կարևոր է, որ կառավարությունը գա ու հարցուպատասխան լինի»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ այս օրերին կառավարության բոլոր անդամները գերծանրաբեռնված են, իսկ առանձին գերատեսչությունները՝ հատկապես. «Այո, խմբակցությունը որոշում է կայացրել այս քառօրյայի ընթացքում կառավարությունը լրացուցիչ չծանրաբեռնել: Առավել ևս, որ Ազգային ժողովի պատգամավորները իրենց հարցերը պարզաբանելու, ընթացք տալու համար ունեն հնարավորություն, կարող են անմիջական կապ հաստատել կառավարության առանձին անդամների հետ, լուծել խնիրները: Այո, մեզ մոտ այդ որոշումը կա, բայց միայն այս անգամ»:

Նշենք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխան պետք է լիներ, ինչը չի լինի, քանի որ քվորում չկա: